հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացուն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄՀ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը:

«Սեպտեմբերի 16-ին հանդիպում է եղել: Տեղի է ունեցել ընտանեկան հաղորդագրությունների փոխանակում»,- ասել է նա։

Ադրբեջանում գործող ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերուն առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 9-ին` գերության մեջ գտնվելու 13-րդ օրը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները Հայաստանի քաղաքացու՝ սահմանն անցնելու մասին գրել էին դեռ օգոստոսի 26-ին, սակայն ՀՀ ոստիկանություն նշել էր, որ կորած անձի մասին հաղորդում չի ստացել։

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին Անանյանի նկարը, սակայն ՀՀ ոստիկանությունը դարձյալ նշել էր, որ Նոյեմբերյանի բնակչի կորելու մասին հաղորդում չի ստացել։

«Երբ Անանյանի նկարը հրապարակեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, ոստիկանությունը սկսեց քննություն տանել, երբ նրա քույրը ներկայացրեց բողոք, արդեն սկսվեց գործով նյութեր նախապատրաստվել»,- Epress.am֊ին ասել էր Ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։