Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) հորաքրոջ որդուն՝ Արմեն Ասլանյանին, մեղադրանք է առաջադրվել, հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Գորիսի ոստիկանության իր աղբյուրին:
Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Արմեն Ալսանյանը առողջական վիճակից գանգատներ ունի, բայց ընդհանուր առմամբ, վիճակը նորմալ է, եթե սրանա, կտեղափոխեն հիվանդանոց: