Երևանում սեպտեմբերի 20֊ին կանցկացվեն քաղաքացիական լսումներ՝ «Ուկրաինական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով։
Միջոցառմանը կմասնակցեն լրագրողներ, փորձագետներ, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ Սուխումից, Ցխինվալից, Թբիլիսիից․ Թեյա Արշբա՝ լրագրող (Սուխում), Թամարա Թերաշվիլի՝ լրագրող (Ցխինվալ), Գեորգի Քանաշվիլի՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի տնօրեն (Թբիլիսի)։ Լսումներին նաև կմասնակցեն․ Ցխինվալից՝ Ալինա Չոչիևան (իրավաբան), Օքսանա Թեդեևան (իրավաբան, «Լիդեր» հ/կ), Իգոր Չուգուևը (Մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Սուխումից՝ Ռոին Ագրբան (պատմաբան, լրագրող), Իզիդա Չանիյան («Նուժնայա» թերթի գլխավոր խմբագիր), Լևոն Գալուստյանը (լրագրող), Թբիլիսիից՝ Գոգա Չկոնիյան (ռեժիսոր), Թինաթին Ասաթիանին (լրագրող, «Մաեստրո֊TV»), Իվա Բաձուգան (հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ)։
Քաղաքացիական լսումները տեղի կունենան «Իմպերիալ Պալաս» հյուրանոցում (Երևան, Կորյունի փող., 23 շենք), ժամը 12։00-ին։
Միջոցառումը տեղի կունենա Եվրամիության կողմից ֆինանսավորվող COBERM ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի վերահսկողության ներքո։ Կազմակերպիչ՝ Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոն (Վրաստան)։