«Միկա լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9֊ին Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել՝ պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ֊ն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ այս նորությունը խիստ անհանգստացրել է «Արմավիա»֊ի նախկին աշխատակիցներին, ինչպես նաև այն ուղևորներին, որոնք ունեն հետաձգված չվերթների ավիատոմսեր։ Կարինե Դանիելյան անուն֊ազգանունով մի քաղաքացի «Ժողովուրդին» հայտնել է․
«Ես ուղևորներից մեկի լիազորված անձն եմ։ Իմ բարեկամը գնել է մոտ 9 տոմս, որոնց արժեքը գերազանցում է 1 միլիոն դրամը։ Դրանք հետաձգված են, ու մենք այսօր հայտնվել ենք անելանելի դրության մեջ, որովհետև «Արմավիա»֊ն արդեն լուծարման գործընթացի մեջ է։ Ո՞վ պետք է վճարի մեր գումարները»։