«Արմավիա» ավիաընկերության հարցերով արդեն սկսել է զբաղվել լուծարային կառավարիչը, գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի տեղեկություններով՝ նա պետք է զբաղվի ընկերության ողջ սեփականության վաճառքով և գոյացած գումարով կատարի «Արմավիայի» պարտավորությունները:
«Այսինքն երբ կառավարիչը վաճառի «Արմավիայի» կիսասարք օդանավերն ու դատարկված գրասենյակները, այդ ժամանակ նոր հնարավոր է՝ աշխատակիցները ստանան իրենց աշխատավարձերը, որոնց համար տևական ժամանակ է, ինչ պայքարում են»,- նշում է թերթը:
Հիշեցնենք, որ «Միկա Լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին դիմել էր դատարան` պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա»֊ն։
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Արմավիա»-ի դեմ մի շարք ընկերութուններ հայցադիմումներ են ներկայացրել` պահանջելով իրենց պարտքերը, ինչն էլ ստիպել է սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սնանկության գործընթացն արագացնել, որպեսզի դրանք չմարի:
Ի թիվս այլ ընկերությունների, «Արմավիա»-ի դեմ հայց են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որին մոտ 800 հազար դրամ է պարտք, «Երմիք» ՍՊԸ-ն, «Կարկոմավտո» ընկերությունը, որին «Արմավիան» պետք է վճարի 16.5 մլն դրամ, և «Բիբլոս բանկը»: