«Միկա Լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Արմավիա»-ի դեմ մի շարք ընկերութուններ հայցադիմումներ են ներկայացրել` պահանջելով իրենց պարտքերը, ինչն էլ ստիպել է սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սնանկության գործընթացն արագացնել, որպեսզի չմարի:
Ի թիվս այլ ընկերությունների, «Արմավիա»-ի դեմ հայց են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որին մոտ 800 հազար դրամ է պարտք, «Երմիք» ՍՊԸ-ն, «Կարկոմավտո» ընկերությունը, որին «Արմավիան» պետք է վճարի 16.5 մլն դրամ, և «Բիբլոս բանկը»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ պարտքի հարցով արդեն դիմել են նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ: Իսկ թե ինչ պետք է բռնագանձեն, դեռ հայտնի չէ, քանի որ «Ամավիա»-ի ողջ գույքը գրավադրված է բանկերում, և այսօր ընկերությունը ոչինչ չունի, նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում