Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուն: Այս պահանջով արդեն մի քանի ակցիաներ են տեղի ունեցել, սակայն այս անգամ երթն անցկացվելու է բուն անդամակցության պայմանագրի հնարավոր ստորագրման նախօրեին՝ դա կանխելու նպատակով: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
«Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը մտադիր է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որով Ռուսաստանին է տրվելու մեր անկախության մի մասը: Մենք չենք թողնելու, որ դա տեղի ունենա: Սերժ Սարգսյանը կարող է գնալ Պուծինի ծոցը, բայց մեր անունից Հայաստանի անկախությունը չի կարող վաճառել»,- ասված է երթի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: