Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը նշանակվել է մարզպետի օգնական

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը նշանակվել է մարզպետի օգնական

Սյունիքի մարզպետ վերանշանակված Սուրեն Խաչատրյանի՝ քրեական անցյալով հայտնի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյաը նշանակվել է մարզպետի օգնական, գրում է «Ժողովուրդը»:

Հիշեցնենք, որ Նիկողոսյանը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանության գործով անցնում էր որպես մեղադրյալ, այնուհետև դարձավ վկա։ Նրա, ինչպես նաև Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր այն հիմքով, որ նրանց գործողությունները եղել են ինքնապաշտապնության դրսևորումներ։

Ըստ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի՝ Նիկողոսյանը մարզպետի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր նաև 2005 թվականից մինչև 2011 թվականը: