ՀՀ իշխանությունները դեռևս չգիտեն` ով է ներկայացնելու Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում, գրում է «Չորրորդ իշխանություն»-ը։
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կներկայացվի երեք անդամներով և մեկ ձայնի իրավունքով: Սակայն ՀՀԿ-ի կադրերը, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, այնքան նոսր են, որ երեք հոգու անուն այս պահին դեռ հայտնել չեն կարող:
ԵՏՄ անդամակցության փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի երեք ներկայացուցիչներն իրենց գործառույթները կիրականացնեն մինչև 2015 թ. վերջը: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի խորհրդարանական քննարկմանը, որը ստորագրվել է Սերժ Սարգսյանի կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ փաստաթուղթը ԱԺ կներկայացվի մինչև հունվար:
«Մենք, ըստ էության, պետք է հասցնենք մինչև հաջորդ տարվա հունվար ամիսն ավարտել ներպետական բոլոր գործընթացները», – ասաց Արտակ Զաքարյանը»։