ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (հայտնի է «Պալաչ» մականվամբ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50%-ը, գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի տեղեկություններով՝ 2016թ. աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններում Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:
Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը՝ նշելով, որ հեռուստաընկերությունն այսօր ոչ բարվոք վիճակում է, և ինքը ցանկանում է այն «մեր այսօրվա կյանքին համահունչ դարձնել»։
Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու դառնալու մասին լուրերին, այդ առնչությամբ Հարությունյանը հորդորեց իրեն պրովոկացիոն հարցեր չուղղել:
Գագիկ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո Պալաչը համալրել էր ՀՀԿ շարքերը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ News.am