Արագածոտնի մարզպետարանի կրթության և սպորտի վարչության նախկին պետ Պարգև Համբարձումյանը, ով մոտ 8 ամիս է՝ կալանավորված է, սկսել է խոսել իր նախկին ղեկավարի դեմ, գրում է «Հրապարակը»։
Համբարձոմյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է հասցրել անձանց, կազմակերպությունների շահերին:
Սակայն, որոշ տեղեկություններով, նրան մինչ օրս կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել:
«Մարզում խոսում են, որ Համբարձումյանին պարզապես «ժերտվա» են տվել` որպես դպրոցներում աշխատանքի տեղավորելու համար «կաշառք» պահանջող անձի, որովհետև իրականում նա առանց իր վերադասի համաձայնության դա չէր կարող անել», ֊ եզրակացնում է թերթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ իշխանությունները մտադիր են պաշտոնից ազատել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին (լուսանկարում)։
Թերթը նշել էր, որ թեպետ Սահակյանը Սերժ Սարգսյանի սիրելին է և ամեն անգամ վտանգը հարթում է՝ նրան դիմելով, քաղաքական շրջանակներում խոսում են, որ «էլ տեղ չկա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում