Home / Հայաստան / Աղբը լցնում են Հրազդան գետը, ահազանգում է «Բարև Երևան»֊ը

Աղբը լցնում են Հրազդան գետը, ահազանգում է «Բարև Երևան»֊ը

Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում՝ «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ, օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված իր նամակում գրել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։

«Օրը ցերեկով շինարարական աղբը լցնում են Հրազդան գետը, ո՞վ է այդ վայրագության հեղինակը։ Որտե՞ղ է քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինների վերահսկողությունը, ո՞վ է թույլ տվել աղբը լցնել գետը, մի՞թե քաղաքապետարանի պատկան պաշտոնյաները չեն տեսնում այս վայրագությունը: Խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարմիններին վերացնել այդ աղբակույտը, կից ներկայացնում եմ աղբի տեղանքի լուսանկարները», ֊ նամակում գրում է Անահիտ Բախշյանը: 

1aghb

2aghb

Tekali Taxi