Այս տարվա փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կկազմի 1.5%: Սակայն այդ հաշվարկները հնացել են, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Թերթն ընդգծում է, որ մաքսատուրքերի առումով ժամանակավոր արտոնություններ ստացող ապրանքների ցանկը էական փոփոխությունների է ենթարկվել, և դա ազդելու է կանխատեսման վրա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ կանգնած թերթի աղբյուրների պնդմամբ, նոր հաշվարներով, ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կարող է հասնել տարեկան մինչև 3%-ի:
«Այսինքն, եթե տարեկան Հայաստանում արձանագրվում է միջինը 4% գնաճ, ապա ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով կարող ենք ունենալ մինչև 7% գնաճ», – նշում է «ՀԺ»-ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում