Գլխավոր / Հայաստան / Դպրոցներում ուսուցիչներին ստիպում են «Արցախ լոտո» իրացնել․ «Հրապարակ»

Դպրոցներում ուսուցիչներին ստիպում են «Արցախ լոտո» իրացնել․ «Հրապարակ»

Երևանյան դպրոցներում ուսուցիչներին ստիպում են իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Երեկ թերթի խմբագրություն զանգահարած ուսուցչի խոսքով՝ մեկ տոմսի արժեքը 2 հազար դրամ է։

«Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված պետք է մի ձևով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող ես ծնողին կամ աշակերտին ստիպես գնել այդ լոտոն», ֊ ասել է ահազանգող ուսուցիչը:

Նա տեղեկացրել է, որ նույնը կատարվում է նաև մանկապարտեզներում: Թերթը չի նշում, թե որ դպրոցներում կամ մանկապարտեզներում են իրացվում տոմսերը։

«Հրապարակը» հիշեցնում է, որ վիճակախաղի գաղափարը ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից: Նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքներ ու բնակարաններ խաղարկելն է և տոմսերի վաճառքից ստացված գումարներն Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը: 

Tekali Taxi