Երևանյան դպրոցներում ուսուցիչներին ստիպում են իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Երեկ թերթի խմբագրություն զանգահարած ուսուցչի խոսքով՝ մեկ տոմսի արժեքը 2 հազար դրամ է։
«Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված պետք է մի ձևով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող ես ծնողին կամ աշակերտին ստիպես գնել այդ լոտոն», ֊ ասել է ահազանգող ուսուցիչը:
Նա տեղեկացրել է, որ նույնը կատարվում է նաև մանկապարտեզներում: Թերթը չի նշում, թե որ դպրոցներում կամ մանկապարտեզներում են իրացվում տոմսերը։
«Հրապարակը» հիշեցնում է, որ վիճակախաղի գաղափարը ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից: Նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքներ ու բնակարաններ խաղարկելն է և տոմսերի վաճառքից ստացված գումարներն Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը: