Home / Հայաստան / ԵՊՀ֊ի ուսանողը հանկարծամահ է եղել ֆիզկուլտուրայի դասին․ Armlur.am

ԵՊՀ֊ի ուսանողը հանկարծամահ է եղել ֆիզկուլտուրայի դասին․ Armlur.am

Այսօր Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել: Armlur.am կայքի հետ զրույցում ԵՊՀ լրատվության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը հայտնել է, որ մահացած տղան ԵՊՀ Ինֆորմատիկայի ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող է, ով ֆիզկուլտուրայի դասաժամին ասել է, որ սիրտը ծակում է, ապա կտրուկ ընկել է և տեղում մահացել:

Գրիգորյանը հավելել է, որ կանչված շտապ օգնությանը չի հաջողվել փրկել ուսանողի կյանքը: Նա նպատակահարմար չի գտել հայտնել հանկարծամահ եղած ուսանողի անունը: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Էդվարդ Դանոյանը կայքի հետ զրույցում նշել է, որ իրենց հայտնի չէ՝ արդյոք ուսանողը նախկինում բողոքե՞լ է սրտից կամ նրա մոտ առկա այլ հիվանդությունների մասին: Փոխդեկանը միայն ասել է, որ ականատես համակուրսեցիները հայտնել են, թե ուսանողը ֆուտբոլ խաղալիս եղել է դարպասապահ և անսպասելիորեն ընկել է գետնին:

Tekali Taxi