2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Գազպրոմ-Արմենիան» ջերմոցատերերից 1-ից 4 միլիոն դրամ կանխավճար է պահանջում․ «Ժողովուրդ»

«Գազպրոմ-Արմենիան» ջերմատնային տնտեսությունների գազամատակարարումը միացնելու համար տնտեսվարողներից պահանջում է կանխավճար տալ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հայաստանի ջերմատնային ասոցացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:

«Գազպրոմ-Արմենիան» տնտեսվարողներից պահանջում է մեկից մինչև չորս միլիոն դրամի կանխավճար՝ պայմանավորված ջերմոցի մեծությամբ: Արդյունքում՝ տնտեսվարողներն այս օրերին բավական ծանր կացության մեջ են հայտնվել, քանի որ եղանակի կտրուկ ցրտելուց հետո ջերմատնային տնտեսությունները պետք է ջեռուցվեն, հակառակ դեպքում բույսերը կցրտահարվեն:

Թերթը նշում է, որ «Գազպրոմ-Արմենիայի» նման գործելաոճը պայմանավորված է անցած տարի ձմռանը ջերմատնային տնտեսությունների սեփականատերերի բողոքներով, ովքեր դժգոհ էին գազի ցածր որակից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում