հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարությունը տոկոսի տակ ընկած գյուղացու վիճակում է. Փաշինյան

Կառավարությունը տոկոսի տակ ընկած գյուղացու վիճակում է. Փաշինյան

Հայաստանը հայտնվել է տոկոսի տակ ընկած գյուղացու կարգավիճակում, երբ մի բանկից վարկ են վերցնում, մյուսի պարտքը մարելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև 2015թ-ին ՀՀ կառավարությունը նախատեսում է 114 մլրդ դրամ պարտք վերցնել և պետք է 115 մլրդ պարտքը մարի»,- ասել է նա: Փաշինյանը նկատել է, որ երկրի կարևոր ֆինանսական փաստաթուղթը ոչ մի խոսք չի ասում՝ որքան է այսօր Հայաստանում կազմում աղքատությունը և որքան է դառնալու մեկ տարի անց:

Պատգամավորը հարցրել է՝ ինչու սահմանապահ համայնքների համար փող չկա, մինչդեռ Երևանի ֆինանսավորումը 2 մլրդ դրամով ավելացել է:

«Այդպես է, որովհետև Երևանում կարող ենք տարին երկու անգամ քերել ասֆալտը, նորը փռել, իսկ սահմանապահ համայնքների համար բյուջեում փող չկա»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով «Բարգաված Հայաստան» խմբակցության անդամների հայտարարություններին, թե այս կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից, Փաշինյանն ասել է. «Կներեք, այդ ե՞ս էի նստած այստեղ կառավարության բերած նախագծերը շուտ-շուտ անցկացնում: Ես չէի, էդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր: Այս կառավարության քսան անդամներից տասը աշխատել են նախորդ կառավարության կազմում, մյուս վեցը կառավարություն են գնացել կամ ԱԺ մեծամասնությունից, կամ Կառավարության այլ օղակներից: Հիմա այս ի՞նչ ժառանգության մասին ենք խոսում: Էլ չենք ասում, որ Տիգրան Սարգսյանի կառավարության մոտ 70 տոկոսի ժամանակ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ: Այնպես որ, ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն, ոչ թե Հովիկ Աբրահամյանի: Ես չեմ հասկանում՝ կարո՞ղ է մի երկու շաբաթից էլ ասենք՝ Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել, էդ Տիգրան Սարգսյանը խափեց նրան ու երկիրը թողեց սենց ծանր վիճակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: