Home / Հայաստան / Ընկերությունները Երևանի քաղաքապետարանի պարտքերը դատարանի միջոցով են ստանում․ «Ժողովուրդ»

Ընկերությունները Երևանի քաղաքապետարանի պարտքերը դատարանի միջոցով են ստանում․ «Ժողովուրդ»

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ն այս տարվա օգոստոսի 11-ին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով վճարել իր պարտքը՝ 29 հազար 400 դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում քաղաքապետարանի դեմ մի շարք նման հայցեր են եղել։

Մասնավորապես, բջջային կապի օպերատոր «Ղ֊Տելեկոմ» ընկերությունը (ապրանքանիշը «Վիվասել») մայիսի 31-ին դիմել է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունից բռնագանձել 134 հազար 115 դրամ։ Հունիսի 16-ին դատարանը բավարարել է «Ղ֊Տելեկոմի» պահանջը։

Նոյեմբերի 11֊ին էլ «Նոր Վերածնունդ» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով, որպեսզի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությանը պարտավորեցնեն կատարել իր պայմանագրային պարտավորությունները։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Tekali Taxi