Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանն առաջարկում է տեղական արտադրողներին տարին մեկ անգամ ստուգել

Հովիկ Աբրահամյանն առաջարկում է տեղական արտադրողներին տարին մեկ անգամ ստուգել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է սահմանափակել տեղական արտադրողների մոտ իրականացվող հարկային ստուգումները։ Այս մասին նա հայտարարվել է այսօր Կառավարության նիստին։

Աբրահամյանը նշել է, որ յուրաքանչյուր օրացույցային տարում հարկային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն մեկ անգամ: Ըստ վարչապետի՝ մեկից ավելի ստուգում անցկացնելու համար հարկավոր են հիմնավորումներ և իր թույլտվությունը։

Նման կերպ Աբրահամյանը ցանկանում է, իր խոսքով, խթանել հայրենական արտադրողներին և «օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ չներքաշել» նրանց։

«Պետությունը պետք է արդյունավետ միջամտի», ֊ ասել է վարչապետը։  

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի անդամների անունը կապվում է բազմաթիվ բիզնեսների, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարարնների հետ, որոնք տարեց տարի ավելացնում են արտադրության և արտահանման ծավալները։ 

Նախորդ տարի Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին Ազգային ժողովում խոսել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։