Օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՊՆ-ի խոշոր մատակարարներից է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթին առայժմ չի հաջողվել պարզել, թե Աշոտ Սարգսյանը կոնկրետ ի՞նչ ընկերություն է ղեկավարում, և հայտնի է միայն, որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան։
Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ։ Թերթը հավելում է, որ գործարարը տեխնիկան շուկայական գներից մի քանի անգամ բարձր է վաճառել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին գործարար Ալբերտ Օհանջանյանը 3 տարի 3 ամիս պայմանական ազատազրկման էր դատապարտվել՝ տավարի մսի փոխարեն բանակին ավելի էժան գոմեշի միս վաճառելու համար։
Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում