Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում են քննչական կոմիտեից։
Համաձայն ՔԿ֊ի հաղորդագրության՝ նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ Արթուր Մարգարյանին հայտնաբերել են զորամասերի պահակակետից ոչ հեռու՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: