Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Իսպիրյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը։
Այլ մանրամասներ ՊՆ֊ն չի հաղորդում։ Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: