Բելառուսի կառավարությունը պետք է ցանկացած գնով դուրս գա սպառման նոր շուկաներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16֊ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ԻՏԱՌ֊ՏԱՍՍ»֊ը։
«Մենք չենք կարող մշտապես աղոթել Ռուսաստանի համար, թեև այն մեր եղբայրական երկիրն է։ Տեսնում եք՝ այդ շուկան փլուզվել է, մենք էլ՝ դրա հետևից։ Այո, մի ժամանակ մեր արտադրանքի 85 տոկոսը վաճառվում էր Ռուսաստանի շուկայում, իսկ այսօր՝ միայն 40-45 տոկոսը», – ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ թեև Բելառուսը կրճատել է մեկ շուկայից կախվածությունը, սակայն, ինչպես երևում է, դա դեռ բավարար չէ։
«Նույն իրավիճակն է Ուկրաինայում։ Չեմ կարծում՝ Ղազախստանում ավելի լավ լինի։ Հետևաբար, ցանկացած գնով պետք է դուրս գանք նոր շուկաներ։ Այսօր պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի փրկենք մեր արտադրանքն ու մարդկանց փոխոց դուրս չշպրտենք»,֊ վստահ է Լուկաշենկոն։