հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայաստանում «մարդիկ խելացի են»․ ԵՄ դեսպանը չի մեկնաբանում Լավրովի խոսքերը

Հայաստանում «մարդիկ խելացի են»․ ԵՄ դեսպանը չի մեկնաբանում Լավրովի խոսքերը

Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառել՝ Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության համատեքստում, պատժամիջոցները միայն Ռուսաստանի դեմ են նախատեսված։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը հավանական է համարում, որ Հայաստանը և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրները միանան գործընկեր Ռուսաստանի՝ ԵՄ֊ի դեմ կիրառվող հակապատժամիջոցներին։ Հիշեցնենք, որ նման զարգացման ակնարկել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ չմեկնաբանելով ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերը՝ Հրիսթեան միայն կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները տրամադրված են ԵՄ-ի հետ համագործակցելու՝ «մարդիկ խելացի են և կարող են ճիշտ որոշում կայացնել»:

«Ես չեմ մեկնաբանում պաշտոնյաների ասածները, սակայն կարող եմ մի բան ասել. ԵՄ-ն հետաքրքրված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի լիարժեք կատարմամբ: Ինչքան շուտ անցնի այս ճգնաժամը, այնքան լավ, այնքան շուտ կվերացվեն ԵՄ դրած սահմանափակումները»,- ասել է Հրիսթեան: