Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության պարտքերի ցանկը տպավորիչ է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի ձեռքի տակ է հայտնված «Արմավիայի» պարտատերերի ցուցակից երևում է, որ «Արմավիան» տարբեր չափի գումարներ է պարտք 122 անհատ անձանց՝ նրանք հիմնականում ընկերության աշխատակիցներն են, և 27 ընկերությունների:
«Միայն դոլարով պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, դրամով պարտքերի շարանը, կարծես, վերջ չունի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անհատներից և մասնավոր ընկերություններից բացի՝ «Արմավիան» նաև հարկային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ 31 միլիարդ 357 միլիոն դրամ և 2 միլիոն դոլար», ֊ գրում է թերթը։
Պարտատերերի շարքում են, մասնավորապես, «Յունիբանկը»՝ 6 միլիոն 700 հազար դոլարին համարժեք դրամ, «Հայբիզնեսբանկը»՝ 10 միլիոն 427 հազար դոլարին համարժեք դրամ, «Ամերիաբանկը»՝ 1 միլիոն 250 հազար դոլարին համարժեք դրամ և «Զարգացման հայկական բանկը», որին «Արմավիան» պարտք է 680 միլիոն 258 հազար դրամ։
Պարտատերերի ցանկն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում