Home / Հայաստան / Բանակի օրն աշխատանքային չէ, բայց երեխաներին դպրոց են կանչելու․ «ՀԺ»

Բանակի օրն աշխատանքային չէ, բայց երեխաներին դպրոց են կանչելու․ «ՀԺ»

Հունվարի 28֊ը Հայաստանում ոչ աշխատանքային է, նշում են Հայոց բանակի օրը, այնուամենայնիվ, Կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական է ուղարկել հանրապետության բոլոր 1400 դպրոցներ, որպեսզի այդ օրը աշակերտներից պահանջեն դպրոց գալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Ուսումնական հաստատություններում կազմակերպվելու են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ։ Մասնավորապես՝ լինելու է հանդիսավոր տողան՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացում, օրհներգի կատարում, հանրապետության պետական գործիչների և զինվորականների ու մտավորականների ողջույններ։ Կլինեն նաև զրույցներ բանակի ստեղծման ու անցած ուղու մասին, դասեր, որոնք կվարեն զինվորականները, պատերազմի մասնակիցները, Երկրապահ կամավորական միության անդամները։

«Նշենք, որ բանակի օրը նախատեսվող այն միջոցառումներն իրականացվելու են առաջին անգամ, ու դրանք կլինեն ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության միջև նախորդ տարի կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Իսկ այդ հուշագրի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը»,֊ գրում է թերթը։

«Հայկական ժամանակ»֊ը երեկ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե կանխատեսե՞լ են, որ տոնական և որ աշխատանքային օրը երեխաները կարող են դպրոց չհաճախել ու արդյո՞ք այդ բացակայություններն ինչ֊որ հետևանք կունենան։ Հովհաննիսյանը պատասխանել է, որ հետևանք չի լինի՝ համոզմունք հայտնելով, որ անհարգելի բացակայություններ նույնպես չեն լինի։  

Tekali Taxi