Home / Հայաստան / Պերմյակովը խոստովանել է, որ ինքն է կատարել 6 հոգու սպանությունը․ փոխոստիկանապետ

Պերմյակովը խոստովանել է, որ ինքն է կատարել 6 հոգու սպանությունը․ փոխոստիկանապետ

Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Պերմյակովն այս պահին գտնվում է ռուսական ռազմաբազայում, պաշտոնական տեղեկատվության համաձայն նրան ձերբակալել են ռուսաստանցի սահմանապահները Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտ։

Պողոսյանը նշել է, որ զինծառայողը իր ցուցմունքում նշել է, թե լքել է հենակետը, գնացել է զբոսնելու, ցանկացել է ջուր խմել և դրա համար ծեծել է Ավետիսյանների տան դուռը։ Ռուսաստանցի զինծառայողի խոսքով՝ ինքը Ավետիսյանների հետ ծանոթ չի եղել։

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Պերմյակովի գործը քննելու է հայկական, թե ռուսական կողմը։

Tekali Taxi