հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրիում վիրավորված վեց ամսական երեխայի առողջական վիճակը վատացել է

Գյումրիում վիրավորված վեց ամսական երեխայի առողջական վիճակը վատացել է

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո հիվանդանոց տեղափոխված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է, հայտնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։ 

«Խորացել է երիկամային և սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար», ֊ ասված է նախարարության հաղորդագրության մեջ: 

Ավետիսյանների տան վրա հարձակման հետևանքով սպանվել են փոքրիկի ընտանիքի 6 անդամները։ Սպանության մեջ կասկածվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։