Երևան քաղաքը սպասարկող 51 համարի միկրոավտոբուսները, 11, 15, 31, 32 համարի ավտոբուսները այսօր առավոտից դադարեցրել են իրենց գործունեությունը՝ գիծ դուրս չեն եկել: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ երթուղայինների գործունեությունը դադարեցրվել է ուղևորահոսքի և վարորդների պակասի պատճառով:
«Հատկապես այդ ուղղություններով շատ անշահութաբեր են, բացարձակ անշահութաբեր են փոխադրումները: Ավելի շատ վառելիք ենք լցնում մեքենայի մեջ, քան մեքենայից ստանում ենք գումար: Շատ մեծ է կորուստը», ֊ ասել է Եղիազարյանը:
Նա նշել է, որ արդեն սկսվել է ավտոմեքենաների դուրս գրման գործընթացը․ «Եթե ուղեվարձի փոփոխություն չլինի, մենք կհասնենք մի վիճակի, որ քաղաքում տրանսպորտ չենք ունենա»:
Կայքը նշում է, որ վերը նշված համարների երթուղայինների մեծ մասը սպասարկում է Նոր Նորք համայնքը, և դրանք գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ (բացառությամբ 51 համարի միկրոավտոբուսի):