հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը սրում է Հայաստանում լարված մթնոլորտը․ «Ժառանգոթյուն»

Սերժ Սարգսյանը սրում է Հայաստանում լարված մթնոլորտը․ «Ժառանգոթյուն»

Սերժ Սարգսյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած հայտարարությամբ դե ֆակտո ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ։

««Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների արդյունքում ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը, Հայաստանի ներքաղաքական կյանքի և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական և անձը վիրավորող արտահայտությունները», ֊ նշում են հայտարարության հեղինակները՝ ավելացնելով, որ գործող նախագահի ելույթի հետևանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող «մեծամասնության» և անձամբ Սերժ Սարգսյանի վրա: