«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդռանա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում: Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաև ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: Երեկ, ահա, խորհրդարանում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել zham.am-ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն և հանձնել տեխնիկան», – նշում է թերթը։