Home / Հայաստան / Նախկին ՀՀԿ֊ական պատգամավորը պետության պարտքերը փակելու համար վաճառում է անշարժ գույքը․ «Հրապարակ»

Նախկին ՀՀԿ֊ական պատգամավորը պետության պարտքերը փակելու համար վաճառում է անշարժ գույքը․ «Հրապարակ»

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին, ով հարկային պարտականությունները չկատարելու հոդվածով ճաղերի հետևում է, սպառնում է սնանկացում, գրում է «Հրապարակը»։

Ըստ թերթի՝ բացի հարկերից, Հակոբյանն այլ պարտքեր էլ ունի, սակայն այս պահին առաջնայինը պետության պարտքերը վերադարձնելն է, ինչի համար նրա ընտանիքն ստիպված վաճառում է անշարժ գույքը: Վաճառքի է հանվել անգամ նախկին պատգամավորի տունը Դուբայում: Վաճառվում է նաև ընտանիքին պատկանող այլ անշարժ գույք, գրում է «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է փետրվարի 2-ին։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ձերբակալությունը կապված է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի հետ, որը հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու հոդվածներով։

Վերջին ամիսներին Հակոբ Հակոբյանի անունը շրջառվում էր Հայոց Ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմի առնչությամբ, որի պրեմիերան պետք է կայանար փետրվարի 10-ին։ Հակոբ Հակոբյանը ֆիլմի սցենարի հեղինակն է։ Պրեմիերան, սակայն, անորոշ ժամանակով հետաձգվել է։