«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար բողոքներ է ստանում այն մասին, որ հայաստանյան որոշ բանկեր դոլարով վարկեր տրամադրելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանում են 600 դրամ, ինչի արդյունքում քաղաքացիները հետագայում վարկը մարելիս լուրջ վնասներ են կրում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից պատասխանել են. «Բանկերը չեն կարող մեկ դոլարը 600 դրամ արժողությամբ վարկեր տրամադրել, քանի որ գոյություն ունի տվյալ օրվա համար սահմանված փոխարժեք: Բայց եթե նման դեպքեր լինում են, ապա հորդորում ենք, որպեսզի զանգահարեն ԿԲ-ի թեժ գիծ ծառայությանը»: