Home / Հայաստան / Սահմանը հատած զինվորը խնդրել էր փոխել ծառայության վայրը, պատմել է հայրը․ azatutyun.am

Սահմանը հատած զինվորը խնդրել էր փոխել ծառայության վայրը, պատմել է հայրը․ azatutyun.am

Մարտի 22-ին Ադրբեջանի կողմում հայտնված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել։ Այս մասին զինծառայողի հայրը՝ Արարատ Գրիգորյանն ասել է Azatutyun.am-ի հետ զրույցում։ Հոր խոսքով՝ վերջին անգամ, երբ Անդրանիկը տուն էր եկել, շատ անտրամադիր էր և այդպես անտրամադիր էլ հետ է գնացել զորամաս:

Հեռախոսով ծնողները չէին կարողացել համոզել Անդրանիկին ինչ֊որ բան ասել իր վիճակի մասին: Արարատ Գրիգորյանի խոսքով՝ որդին զորամասի հրամանատարությանը խնդրել էր, որպեսզի փոխեն իր ծառայության վայրը:

Գրիգորյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համագյուղացիները դրական են արտահայտվել Անդրանիկի մասին:

«Սկզբից խոսակցություն է գնացել, որ մայրը թուրք ա, բայց նա թուրք չի, Ադրբեջանի փախստական ա, Բաքվից եկած: Որ եկել ա, չեմ իմանում՝ Բաքվում, թե.․. նրանց ծեծի են ենթարկել: Ծեծված, հոգեկան խանգարում ստացած մեր ա դա: Արդեն եկել ա մի տարիք, որ մոր գենը սկսել է իր մեջ աշխատել»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանի համագյուղացիներից մեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Tekali Taxi