Home / Հայաստան / Նախարարը փորձում է լուծել գյուղերում ասմունքի դասերի խնդիրը․ «Ժողովուրդ»

Նախարարը փորձում է լուծել գյուղերում ասմունքի դասերի խնդիրը․ «Ժողովուրդ»

Մարտի 25-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել էր, թե սահմանամերձ գյուղերում ասմունքի սարսափելի խմբակներ են գործում։

«ՀՀԿ֊ական պատգամավորը մահացու մեղադրանք էր ներկայացրել Կառավարությանը՝ ասելով, որ խնդրին պետական մակարդակով ուշադրություն չի դարձվում, և ուղղակի բարձիթողի վիճակ է», ֊ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ասել է, որ ինքը մտադիր է գյուղեր հրավիրել տարբեր մշակույթի գործիչների, որոնք դասեր կանցկացնեն։

«Ես որոշել եմ մշակույթի տարբեր գործիչների հրավիրել գյուղեր, որոնք, թող ասենք, մեկ շաբաթ գյուղում ապրեն, շփվեն գյուղացիների հետ ու իրենք էլ ասմունքի դասեր տան, երգ֊երաժշտություն դասավանդեն ու մի քանի օր էլ գյուղացու կյանքով ապրեն, հասկանան գյուղի ապրելակերպը», ֊ ասել է Երիցյանը։   

Tekali Taxi