Home / Հայաստան / Իշխանությունները ՌԴ գուբերնիաների օրինակով ուզում են խոշորացնել ՀՀ մարզերը․ «Հրապարակ»

Իշխանությունները ՌԴ գուբերնիաների օրինակով ուզում են խոշորացնել ՀՀ մարզերը․ «Հրապարակ»

Հայաստանի տարածքային համակարգի մեջ փոփոխությունների կարիք կա։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Թերթի թղթակիցը հետաքրքրվել է ՀՀԿ֊ականից, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ առաջիկայում, համայնքների խոշորացումից հետո, իշխանությունները կիրականացնեն նաև մարզերի խոշորացում, ըստ որի, Վայոց ձորը կմիանա Սյունիքին, Արարատը՝ Արմավիրին, Լոռին՝ Տավուշին, Արագածոտնը՝ Շիրակին:

«Ով ում կմիանա, այս պահին պարզ չէ, դեռ քննարկել է պետք, սակայն որ տարածքային ստրուկտուրայի մեջ փոփոխության կարիք կա, ես դրան համաձայն եմ։ Բերեմ Ռուսաստանի գուբերնիաների օրինակը, որոնք մեծ ինքնավարություն ունեն, մեզանում մարզպետարանները, որպես այդպիսին, օժտված չեն մեծ ինքնուրույնությունով. մեզ նման փոքր երկրի համար, պետք է անկեղծ ասել, մարզերի քանակը բավական շատ է: Ընդ որում, մի քանի մոդելներ կան. նախկին շրջաններին վերադառնալու մոդելը կա, մարզերի խոշորացման մոդելը կա…», ֊ ասել է Բաղդասարյանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ժամկետներում կիրականացվեն այդ փոփոխությունները՝ Բաղդասարյանն ասել է, որ պատկերը պարզ կլինի մինչև սահմանադրական փոփոխությունները։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi