Home / Հայաստան / «Երկրորդ նախագահը 148 միլիոնը վարի տվեց». ԱԺ֊ում քննարկում են գազային հանձնաժողովի զեկույցը

«Երկրորդ նախագահը 148 միլիոնը վարի տվեց». ԱԺ֊ում քննարկում են գազային հանձնաժողովի զեկույցը

Գազային հանձնաժողովի աշխատանքներն ամփոփող զեկույցը չի տալիս կարևոր մի հարցի պատասխան` ինչպես է ստացվում, որ Հայաստանը ռուսական գազի 1000 խմ֊ն գնում է 164 դոլարով, սակայն այն ՀՀ քաղաքացուն վաճառվում է 340 դոլարով: Այսօր ԱԺ-ում այս հարցը բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նկատել է, որ Ուկրաինան գազը գնում է 247 դոլարով և վաճառում 280 դոլարով: Բագրատյանն ասել է, որ զեկույցը պետք է գոնե ցույց տար, թե ուր է գնում վաճառքի և գնման գնի տարբերությունը:

Գազային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է, որ 340 դոլարով գազը վաճառվում է ֆիզիկական անձանց, ինչը կազմում է գազ սպառողների ընդամենը 30 տոկոսը, իսկ տնտեսվարողներին գազը վաճառվում է ավելի էժան գնով: Այվազյանն ասել է, որ կարող է գոյացած գումարի բաշխումը մանրամասն ներկայացնել:

Բագրատյանի մյուսը հարցը վերաբերում էր 1998 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, կնքված պայմանագրին, որի համաձայն «Հայգազ» ընկերությունը ռուսաստանյան «Գազպրոմին» վաճառելուց հետո ռուսական կողմը պետք է Հայաստանին վճարեր 148 միլիոն, ինչը մինչև հիմա չի արվել:

«Այդ 148 միլիոնը երկրորդ նախագահը վարի տվեց»,- ասել է Բագրատյանը:

Վարդան Այվազյանը պատասխանել է, որ գազային հանձնաժողովը զբաղվել է միայն 2001 թվականից մինչ օրս կնքված պայմանագրերով և հարցերով: Նա ասել է, որ ունի տեղեկություն, թե գումարը վճարվել է, սակայն, չի կարող ասել` երբ է դա եղել և ինչպես է այդ գումարը ծախսվել:  

Tekali Taxi