Home / Հայաստան / Գյումրիում երթուղայինի վարորդին դաժան ծեծի են ենթարկել․ «Հրապարակ»

Գյումրիում երթուղայինի վարորդին դաժան ծեծի են ենթարկել․ «Հրապարակ»

Ապրիլի 6-ի գիշերը Գյումրիում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 40 երթուղայինի վարորդ Արթուր Պետրոսյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը երեկ երեկոյան թերթի հետ զրույցում ասել է, որ հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. «Բազմաթիվ վնասվածքներ ուներ: Հեռացվել է փայծաղը, միզապարկն է ծակված: Վիճակը կայուն ծանր է մնում»:

Թերթը նշում է, որ ոստիկանությունը հետաքննում է դեպքը, սակայն քաղաքում խոսում են, որ վարորդին ծեծողը թիկնապահ է եղել: Վեճը ծագել է գծի փողի շուրջ, վարորդը չի տվել նրա ուզած չափով, ինչից էլ սկսվել է ծեծկռտուքը։ Ում թիկնապահն է եղել ծեծողը թերթը չի նշում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi