Home / Հայաստան / Պետբյուջեից գնված թանկարժեք բիոզուգարանը կորել է․ «Ժողովուրդ»

Պետբյուջեից գնված թանկարժեք բիոզուգարանը կորել է․ «Ժողովուրդ»

Տաթևի վանական համալիրի հարևանությամբ գտնվող ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն ինչ֊որ մարդիկ երկու շաբաթ առաջ ապամոնտաժել ու տարել էին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ուր են տարել բիոզուգարանը, որը Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք գնվել է պետբյուջեից հատկացված 170 հազար դոլարով։

Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասել էր, որ բիոզուգարանը տարել է Ազգային մրցունակության հիմնադրամը։ Այնտեղից թերթի հարցմանն ի պատասխան նշել են, որ բիոզուգարանի անհետացման հետ իրենք կապ չունեն և առաջարկել են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ, իր հերթին, «Ժողովուրդ»֊ին ասել էր, թե նախարարությունն այդ պատմության հետ կապ չունի և առաջարկել է դիմել Ազգային մրցունակության հիմանդրամ։

«Կարճ ասած՝ տուն֊տունիկ։ Իհարկե, այն, որ պետական պաշտոնյաները պետք է փորձեն մեկը մյուսի վրա գցելով մոռացության մատնել զուգարանների պատմությունը, սպասելի էր, բայց որ այսքան անթաքույց լկտիաբար, դժվար էր պատկերացնել», ֊ մեկնաբանում է թերթը։    

Լուսանկարը՝ 168.am

Tekali Taxi