Home / Հայաստան / Կանոնները խախտած հայաստանցի վարորդները ֆրանսիացիներից 2.5 անգամ ավելի տուգանք են վճարում

Կանոնները խախտած հայաստանցի վարորդները ֆրանսիացիներից 2.5 անգամ ավելի տուգանք են վճարում

Հայաստանի վարորդները երթևեկության կանոնները խախտելու համար տարեկան, բոլորը միասին, պետբյուջե են վճարում ավելի քան 12 միլիարդ դրամ: Սա միայն պաշտոնապես որպես տուգանք գանձված գումարն է և չի ներառում պետավտոտեսուչներին տված «մաղարիչները»: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հոդվածագիր Հայկ Գևորգյանն այս ցուցանիշը համեմատում է Ֆրանսիայում տարեկան տուրքերի հետ:

«Մեր պետական բյուջեն շուրջ 1.2 տրիլիոն դրամ է: Իսկ սա նշանակում է, որ վարորդներից գանձված տուգանքները մեր պետբյուջեի շուրջ մեկ տոկոսն են կազմում: Ֆրանսիայի պետական բյուջեն 1.4 տրիլիոն դոլար է: Իսկ երթևեկության կանոնները խախտելու համար գանձված տուգանքների ընդհանուր տարեկան ծավալն այդ երկրում մոտ 600 միլիոն դոլար է: Ուրեմն ի՞նչ ստացվեց: Մեր վարորդներից տարեկան գանձվում է պետբյուջեի մեկ տոկոսի չափ տուգանք, իսկ Ֆրանսիայում՝ մոտ 0.4 տոկոս, կամ 2.5 անգամ պակաս»,- գրում է հոդվածագիրը՝ նկատելով, որ Ֆրանսիայում կենսամակարդակը 14 անգամ ավելի բարձր է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi