Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանությունը բացատրել է՝ ինչու է կրճատվում Հայաստանին հատկացվող օժանդակությունը

ԱՄՆ դեսպանությունը բացատրել է՝ ինչու է կրճատվում Հայաստանին հատկացվող օժանդակությունը

ԱՄՆ֊ի կողմից Հայաստան ուղղվող ֆինանսավորման կրճատումը որևէ կերպ կապված չէ այդ երկրի իրականացրած ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ։ Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ֊ի դեսպանության տարածած հայտարարության մեջ։ Դեսպանատունն ընդգծում է, որ օժանդակության ծրագրերի գծով ֆինանսավորման որոշակի կրճատումը պայմանավորված է ԱՄՆ֊ի բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով ու զարգացումներով, այդ թվում՝ էբոլայի հետ կապված ճգնաժամը, Իսլամական պետությունը, Սիրիան և Ուկրաինան։ Այդ ամենի պատճառով զգալիորեն նվազելու է օժանդակությունն աշխարհի շատ երկրներին։

«Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը կանդրադառնա թե՛ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, թե՛ Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վրա: Կրճատումների գումարային չափը առայժմ դեռ պարզ չէ, սակայն Դեսպանությունը պլաններ է մշակում որոշ նոր ծրագրերի կրճատման կամ որոշ ծրագրեր ավելի արագ ավարտին հասցնելու վերաբերյալ», ֊ մասնավորապես, ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Tekali Taxi