Home / Հայաստան / Վթարում տուժած 3 զինծառայողների վիճակը ծանր է․ ՊՆ

Վթարում տուժած 3 զինծառայողների վիճակը ծանր է․ ՊՆ

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական «Ուրալ» մեքենայի երթևեկելի մասից դուրս գալու և ձորակը շրջվելու հետևանքով տուժած ութից երեքի վիճակը ծանր է, զինծառայող, մեքենայի վարորդ Արտյոմ Թովմասյանը մահացել է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշված երեք զինծառայողներին Սպիտիակի հիվանդանոցից տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կայանազորային հոսպիտալ։ «Վիճակը ծանր է, չեմ կարող ասել՝ ինչ է արվում, քանի որ ամեն րոպե տարբեր բժշկական միջամտությունների կարիք է առաջանում»,֊ ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մյուս վիրավորների վիճակը, Հովհաննիսյանի խոսքով, բավարար է։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Tekali Taxi