Home / Տեսանյութեր / «Հիմնադիր խորհրդարանի» անդամը բանտախցում խնդիրներ է ունեցել․ փաստաբան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամը բանտախցում խնդիրներ է ունեցել․ փաստաբան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, ապրիլի 7-ին ձերբակալված և 2 ամսով կալանավորված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի կողմից հացադուլ հայտարարելը, հավանաբար, պայմանավորված է այլ խուց տեղափոխվելու ցանկության հետ։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանի պաշտպան Գևորգ Դավթյանը։

Նա նշել է, որ փաստաբանական խումբը, որը զբաղվում է Սաֆարյանի և «Հիմնադիր խորհրդարանի» մյուս ձերբակալված անդամների պաշտպանությամբ, տեղեկություն ունի, թե նա «խնդիրներ է ունեցել խցում»։ Մեր հարցին՝ արդյո՞ք կալանավորվածի նկատմամբ բռնություն է կիրառվել՝ պաշտպանը հստակ պատասխան չի տվել՝ ասելով, որ չի կարող կոնկրետացնել։

«Կա վարկած, որ Գևորգը այդ խցից դուրս գալու համար է հացադուլ հայտարարել»,֊ ասել է Դավթյանը։

Նշենք, որ այսօր ժամը 14.00֊ին վերաքննիչ քրեական դատարանում Գևորգ Սաֆարյանի փաստաբանները բողոքարկելու են նրա նկատմամբ կալանք կիրառելու մասին դատարանի որոշումը։ 

Tekali Taxi