Home / Տեսանյութեր / Թուրքի կարծիքն ավելի կարևոր է, քան գերտերության նախագահինը. խնդիրը լուծելու ժամանակը

Թուրքի կարծիքն ավելի կարևոր է, քան գերտերության նախագահինը. խնդիրը լուծելու ժամանակը

Հրապարակախոս, իրավագիտության պրոֆեսոր Գյունալ Քուրշունը թուրքական Today's Zaman պարբերականում «1915-ի իրականությունը» անունը կրող հոդված է հեղինակել:

«Եվրոպայի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ ճանաչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան 1915-ի ջարդերը նույնպես ցեղասպանություն  ճանաչեց, իսկ Թուրքիան, որպես պատասխան, իր դեսպանին հետ կանչեց: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զանգահարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և մոտ 50 րոպե զրուցեց նրա հետ՝ հորդորելով, որպեսզի Գերմանիայի խորհրդարանը չընդունի Հայոց Ցեղապսնությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց և անկեղծ հայտարարեց, որ դա ցեղասպանություն էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասաց, որ չի ցանկանա լսել, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգտագործում «ցեղասպանություն» բառը: ԱՄՆ-ի աղբյուրները հայտարարեցին, որ Օբաման այդ բառը չի օգտագործի, ինչը երջանկացրեց թուրքական կողմին: Դա, իհարկե, կզայրացնի հայկական սփյուռքին և ևս մեկ վիճաբանության առարկա կդառնա: Նրանք ավելի մեծ ճնշում կգործադրեն Օբամայի, Կոնգրեսի և Սենատի վրա՝ պահանջելով ճանաչել ցեղասպանությունը, իսկ Թուրքիան մի քանի միլիոն դոլար ավել կծախսի լոբիստական կազմակերպություն ների վրա՝ այդ փորձը կանխելու համար: Խաղը շարունակվում է:

Արդյո՞ք դա կարևոր է: Արդյո՞ք կարևոր է՝ ով ասաց «ցեղասպանություն», իսկ ով՝ ոչ: Ի՞նչ կփոխվի, եթե Մերկելը կամ Օբաման հայտարարեն՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Չե՞ք կարծում, որ Մերկելն ու Օբաման գիտեն իրականությունը: Չեք կարծում, որ մենք՝ թուրքերս, գիտենք իրականությունը:

Ես չեմ կարծում, որ համաշխարհային որևէ առաջնորդի հայտարարությունը կարևոր է: Ես հստակ գիտեմ, որ հիմար ազգայնականությամբ մեկուսանալը կօգնի Հայոց ցեղասպանության լայն ճանաչմանը, բայց նաև հավատում եմ, որ խնդրի վերաբերյալ հասարակ թուրքի կարծիքը շատ ավելի կարևոր է, քան համաշխարհային տերությունների առաջնորդերինը: Եթե իմ նախկիները սխալ են գործել, իմ պարտքն է ներողություն խնդրել և աշխատել սխալն ուղղելու համար:

Սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը ասում էր, որ չնայած ինքը կասկած չունի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է եղել, նաև վստահ է, որ պետք չէ խնդիրը դիտարկել՝ կենտրոնանալով այդ բառի վրա: Ես ամբողջ սրտով  կիսում եմ Դինքի այդ կարծիքը: Գուցե, մենք պետք է մեկ այլ հատուկ անուն գտնենք Հայոց ցեղասպանության համար, ինչպես հրեաներն օգտագործում են «հոլոքոստ» բառը: Գուցե, այդ եզրը կարող է դառնալ «Մեծ եղեռն» արտահայտությունը, բայց իրականում այս մանրամասները կարող են հետագայում քննարկման առարկա դառնալ: Ինչ անուն էլ մենք տանք տեղի ունեցածին, իրականությունը չի փոխվելու: Առաջին հերթին, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, գոնե մեկ րոպեով պետք է իր սրտում զգա ու կիսի նույն ցավը, որն ապրել են Հայոց ցեղասպանության զոհերը և փրկվածները Ուրֆայից, Ադանայից, Մարաշից, Այնթափից, Կայսերիից, Յոզղաթից, Ստամբուլից, Թրաքիայից և այլն: Եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր պապերն ու տատերն են քայլել սիրիական անապատով դեպի Դեր Զոր և վիրավորվել են, սպանվել են, բռնաբարվել են, ինքնասպանություն են գործել: Այդ մարդկանց թոռներներին մինչ օրս տանջում է այդ իրականությունը և միակ դեղորայքը թուրքերի ձեռքերում է: Դինքը պաշտպանում էր այն տեսակետը, որ եթե թուրքերը զգան այդ ցավը, խնդիրը կլուծվի: Անգամ կարևոր չէ, թե ինչ է ասվել, ես հավատում եմ, որ իրական սրտերը կլուծեն խնդիրը:

Օսմանյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Թալեաթ փաշան ասել է. «Հայկական հարցը լուծելու առումով ես երեք ամսում ավելի շատ արեցի, քան Աբդուլ Համիդը 30 տարում»: Իրականում, նա խաբեությամբ, ինքնատելությամբ և երեսպաշտությամբ լի ավելի լուրջ խնդիր ստեղծեց, որն արդեն մեկ դար է ձգվում և հիմա՝ 100 տարի անց, ժամանակն է լուծել այն»:

Tekali Taxi