Home / Հայաստան / Զորավարժություններից խուսափողները պատասխանատվության կենթարկվեն, պնդում է ՊՆ խոսնակը

Զորավարժություններից խուսափողները պատասխանատվության կենթարկվեն, պնդում է ՊՆ խոսնակը

Վերջին շրջանում զինվորական ծառայությունն ավարտած ՀՀ քաղաքացիներին հրավիրում են զինկոմիսարիատներ, որոշ դեպքերում վերցնում նրանց զինգրքույկները՝ զգուշացնելով, որ մայիսին մեկ կամ երկու օրով տանելու են Լեռնային Ղարաաբաղ։ Այդ մասին ասում են անգամ այն զորացրվածներին, ովքեր իրենց ծառայությունն անցել են ՀՀ զինված ուժերում։

Նման դեպքերի մասին Epress.am֊ին տեղեկացրել են մի քանի զորացրված երիտասարդներ։ Նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, թե Երևանի զինկոմիսարիատներից մեկում իրեն ասել են՝ ընդամենը մեկ օրով Ստեփանակերտ կտանեն, մի թուղթ կստորագրեք և հետ կգաք։ Epress.am-ի թղթակիցը դիմել է ՀՀ Պաշպանության նախախարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով հաստատել է տեղեկությունն ու նշել, թե դրանում ոչ մի արտառոց բան չկա։

«Ամեն տարի էլ մենք կազմակերպում ենք զորավարժություններ, որոնց մասնակցում է նաև պահեստազորը։ Այդ զորավարժությունները կարող են տեղի ունենալ բանակի տարբեր զորամասերում և պարտադիր չէ, որ լինեն այնտեղ, որտեղ զորացրվածները ծառայել են։ Զորավարժությունը տևում է առավելագույնը 1 շաբաթ», ֊ ասել է Հովհաննիսյանը։

Զինգրքույկները զորացրվածներից վերցնելը, Հովհաննիսյանի խոսքով, արվում է նրանց հաշվառելու համար միայն։ Այն հարցին, թե արդյոք զինգրքույկները կվերադարձվեն, եթե զորացրվածները հրաժարվեն գնալ, Հովհաննիսյանը պատասխանել է․ «Եթե բացակայելու պատճառը հարգելի է և ներկայացվում են դա ապացուցող փաստաթղթեր, ապա մենք ընդառաջում են, այլ օր են նրանք մասնակցում զորավարժությանը։ Անհարգելի բացակայությունները, համաձայն «Զինապարտության մասին օրենքի», նախատեսում են պատասխանատվության ենթարկել, ընդհուպ մինչև քրեական հետապնդում»,֊ասել է Արծրուն Հովհաննիսյանը։  

Tekali Taxi