Home / Հայաստան / Հայազգի օլիգարխների եկեղեցիներն ու մոլերը խանգարում են պետության զարգացմանը․ Բագրատյան

Հայազգի օլիգարխների եկեղեցիներն ու մոլերը խանգարում են պետության զարգացմանը․ Բագրատյան

Հայաստանցի օլիգարխները, ինչպես նաև արտերկրներում բնակվող հայազգի օլիգարխները խոչընդոտում են պետության զարգացմանը։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Երբ որ օլիգարխը գալիս, մի հատ մոլ է կառուցում, ամեն մոլի դիմաց 1500 հատ փոքր խանութ է փակվում։ էդ նշանակում է, որ եթե ինքը 300 միլիոն դոլար ծախսեց մոլի դիմաց, 400 միլիոն ստացավ էն փոքրերից։ Մինչև հիմա Կառավարությունը մի հատ որոշում չարեց, որ էս երկրում լինելու է մեկ֊երկու հատ մոլ, էն էլ Սովետաշենում»,֊ ասել է Բագրատյանը։

Պատգամավորի խոսքով՝ անգամ եկեղեցի կառուցելը մեծ բեռ է դառնում պետության և հասարակության վրա, քանի որ ոչ մի օլիգարխ, եկեղեցի կառուցելիս, չի հաշվարկում դրա պահպանման համար ծախսերը։

«Մենք ունեք 6500 եկեղեցի՝ 9 միլիոն հայության վրա, 1456 մարդուն մի եկեղեցի։ Ավելի բարձր խտությունը միայն հույներն ունեն։ Իհարկե, պետք են եկեղեցիներ, բայց չափ կա, սահման կա, էդ եկեղեցիները, որ դուք կառուցում եք, տարեկան 1-2 տոկոս ամորտիզացիա հաշվեք։ 500 տարի հետո ո՞վ է պահելու։ 6500 եկեղեցու վրա ծախսվել է 30 միլիարդ դոլար, դրա տարեկան ամորտիզացիան անում է 400 միլիոն դոլար»,֊ ասել է նախկին վարչապետը։ 

Tekali Taxi