Home / Տեսանյութեր / Նաիրիտցիները նոր համակարգող մարմին ունեն և շարունակում են պայքարը

Նաիրիտցիները նոր համակարգող մարմին ունեն և շարունակում են պայքարը

Իրենց աշխատավարձները պահանջող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ապրիլի 5-ին իրենց գործողությունները համակարգող նոր խորհուրդ ընտրեցին։ Նախորդը ինքնալուծարվեց՝ միասնական օրակարգ չձևավորելու և նաիրիտցիների դժգոհության պատճառով։

11։00-ից խաբված աշխատավորները հավաքվեցին նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ ինչպես միշտ ոստիկաններով պատված։ Մարդկանց մի մասը նստացույց սկսելու քննարկում էր ակնկալում, ինչը տեղի չունեցավ։

Նաիրիտցիները, որոնք երկրորդ տարին է պարտքեր անելով են գոյատևում և հաճախ տրանսպորտի գումար չունենալու պատճառով են բացակայում ակցիաներից, գիտակցում են, որ նույնիսկ մի քանի օրանոց նստացույցը ռեսուրսներ է պահանջում։

Կեսօրից հետո մարդկանց մեջ խոսակցություն գնաց, որ երկրի ղեկավարը տեղում չէ, և այնտեղ մնալը անիմաստ է։ Որոշեցին երթով շարժվել դեպի կառավարության շենք։ Գործարանի նախկին մամլո-խոսնակը հայտնեց, որ այսօր այնտեղ նույնպես նիստ չկա, ի տարբերություն Ազգային Ժողովի, որի դարպասների դիմաց երթը կանգ առավ և նոր համակարգող խորհուրդ ընտրեց։  Նախկինում քսանից ավել մարդ կար, այսօրվանը բավարարվեց 13-ով։

Մինչև կառավարության շենքի մոտից հեռանալը աշխատավորները որոշեցին ամեն հինգշաբթի՝ նախարարների նիստերի օրը, գալ Հանրապետության հրապարակ, ամեն երեքշաբթի՝ նախագահի նստավայրի մոտ։

Tekali Taxi