Home / Հայաստան / ԵՄ֊ն Ռիգայում Հայաստանի հետ համաձայնագրեր չի կնքելու, վստահ է դիվանագետը․ «168 ժամ»

ԵՄ֊ն Ռիգայում Հայաստանի հետ համաձայնագրեր չի կնքելու, վստահ է դիվանագետը․ «168 ժամ»

ԵՄ֊ն ուկրաինական ճգնաժամի ֆոնին նպատակ ունի փոքր֊ինչ սառեցնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի ակտիվ փուլը։ Այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է Եվրոպայի քոլեջի դասախոս, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, դիվանագետ Լոռ Դելքուռը։  Նրա խոսքով՝ մայիսի 21-22 Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ԵՄ֊ն փորձելու է Ռուսաստանին անակնկալներ չմատուցել։ 

«Այս ամենը պետք է ընկալել հենց այս կոնտեքստում՝ անակնկալներ չեն լինելու։ ԵՄ֊ն անակնկալ կերպով համաձայնագրեր չի կնքելու Հայաստանի հետ, իսկ ասոցացված երկրների հետ նախատեսվող ընթացակարգերը միգուցե ավելի երկարաժամկետ ապագայում իրականացվեն, և դա, ըստ էության, ճիշտ քաղաքականություն կլինի՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամը և ԵՄ անդամ երկրների շրջանում առկա տարաձայնությունները։ ԵՄ կենտրոնական կառույցները ջանում են իրենց քայլերը համաձայնեցնել ԵՄ անդամ բոլոր երկրների հետ, այսօր սա ևս մեծ բարդություն է ռուսական գործոնի հետևանքով»,֊ ասել է ֆրանսիացի դիվանագետը։ 

Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ֊ԵՄ հարաբերությունները ԵՏՄ անդամակցությունից հետո ևս դրական հունով կընթանան, պարզապես կերկարաձգվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախապատրաստման, համաձայնեցման գործընթացը, ինչը ևս պայմանավորված է ԵՄ անդամ բոլոր երկրների հետ համաձայնեցման բարդությամբ։ Սակայն, ըստ փորձագետի, կարևոր է հենց համաձայնեցման գործընթացը, քանի որ նախընտրելի է, որ համաձայնագիրը լինի լավ մշակված՝  հետագայում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունից խուսափելու համար։ 

Tekali Taxi