Լրագրող, հասարակական գործիչ Գայանե Առուստամյանն այսօր երեկայոն Ազատության հրապարակից տարվել է ՀՀ ոստիկանության «Կենտրոն» բաժին։ Այս մասին քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա նշել է նաև, որ ոստիկանները չեն ներկայացել և չեն ասել՝ ինչի համար է Առուստամյանը տարվում բաժին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Առուստամյանի նկատմամբ կատարվել է «վարչական բերում»։ Արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանին վիրավորելը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: